Թրամփը հայտարարել է Գազան գնելու և սեփականացնելու մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գազայի հատվածը ձեռք բերելու և այն վերակառուցելու ցանկության մասին, այդ թվում՝ արաբական երկրների օգնությամբ։ Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է իր ինքնաթիռում գտնվող լրագրողների հետ զրույցում։
«Ես հավատարիմ եմ Գազայի գնմանը և սեփականացմանը: Ինչ վերաբերում է այն վերակառուցելուն, մենք կարող ենք Մերձավոր Արևելքի այլ երկրներին հնարավորություն տալ վերակառուցելու դրա մասերը: Այլ մարդիկ կարող են դա անել մեր հովանու ներքո»,- Թրամփի խոսքերն է մեջբերում Associated Press-ը:
Ամերիկայի նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել, որ ՀԱՄԱՍ շարժումը «այնտեղ չվերադառնա»։ Թրամփը կարծիք է հայտնել, որ Գազայի հատվածն այժմ «կործանված վայրի» տեսք ունի։
10 Փետրվար, 2025 14:53
336
Ես Իրանին ոչինչ չեմ առաջարկում. Թրամփ
30 Հունիս, 2025 13:42
Թրամփը հայտարարել է, որ կարող է հանել Իրանի դեմ պատժամիջոցները
30 Հունիս, 2025 11:27
Մասկը հրաշալի տղա է, նրան մեծ ապագա է սպասվում. Թրամփ
29 Հունիս, 2025 20:17
ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս
24 Հունիս, 2025 13:22
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայում 20 մարդ է զոհվել
25 Մայիս, 2025 18:17
Գազայի հակամարտության շուրջ խորհրդակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել
20 Մայիս, 2025 14:47