Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչների հետ շփումներ չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներին Վաշինգտոնի հարվածներից հետո:

Այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է Truth սոցցանցի իր էջում․

«Ես Իրանին ոչինչ չեմ առաջարկում, ի տարբերություն Օբամայի, որը նրանց միլիարդավոր դոլարներ վճարեց «միջուկային զենքի համապարփակ ծրագրի» (JCPOA) տխմար համաձայնագրի շրջանակներում։

Ես չեմ խոսում նրանց հետ, քանի որ մենք հիմնահատակ ոչնչացրել ենք նրանց միջուկային օբյեկտները»։

211