Իրանցիները մի քանի շաբաթներ էին հեռու միջուկային զենք ունենալուց․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարևոր մեսիջները Իրանի ռմբակոծումից հետո․
Իրանի վրա մեր արձակած յուրաքանչյուր հրթիռ դիպավ իր նշանակետին։
Իրանցիները մի քանի շաբաթներ հեռու էին միջուկային զենք ունենալուց։
Նրանք չտեղափոխեցին ուրանը, քանի որ չէին կարծում, որ մենք կհարձակվենք։
Իրանը հիմա չի փորձի միջուկային զենք պատրաստել։ Պատերազմից ի վեր մի քանի այլ երկրներ կապ են հաստատել մեզ հետ՝ Աբրահամի համաձայնագրերին միանալու համար։
Ես Սպիտակ տանը կհյուրընկալեմ Իրանը ռմբակոծած օդաչուներին։
Նրանք, ովքեր տեղեկատվություն են արտահոսել Իրանի վրա մեր հարվածների մասին, պետք է պատասխանատվության ենթարկվեն։
29 Հունիս, 2025 19:06
311