Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Ահաբեկչության և իշխանության յուրացման հոդվածներով մեղադրյալ պարոն Գալստանյանը ՔԿ կենտրոնից «բա՜րձր ծիծաղելով» արձագանքել է ժողովրդին ուղղված վիրավորական արտահայտությունների համար խմբային հայցի մեր նախաձեռնության վրա:

Նախ ողջունում եմ Բագրատ Գալստանյանի ազնվությունը, որ չի փորձել հերքել կամ, ասենք, գրքային ինչ- որ ժանրի վերագրել «խորը անասուն» կամ «գյուլլել» արտահայտությունները և ուղղակի բա՜րձր ծիծաղել է...

Իմ մասին քամահրական և չակերտաշատ հատվածը մեծահոգաբար բաց կթողնեմ, երևի գրել է հետո է մեջբերել Սիրաքի Իմաստության 5։16-18

հատվածը, «ծիծաղելու» արանքում չնկատելով , որ չի հետևում իր իսկ մեջբերումներին

Իսկ ինչ վերաբերում է 2012 թ. գրված թեզին, սիրով կարդացի:

Չեք պատկերացնի,առաջադրված մոտեցումների մեծ մասի և քննադատության հետ լրիվ համաձայն եմ. այ, որ նախկին իշխանությունները այն ժամանակ ականջալուր լինեին պարոն Գալստանյանի թեզերին և ջանքեր կիրառեին իրակացնելու անհրաժեշտ բարեփոխումները, որ արվում են և արձագանքեին համակարգային խնդիրներին, գուցե ժողովրդի ցասումն էլ այդքան մեծ չլիներ 2018թ-ին. բայց որքանով գիտեմ , ակտիվ կապի մեջ են, ուշ չի իրենց էլ կարելի ուղարկել , թող հետհայացք գցեն...

Ինչքա՜ն լավ կլիներ շարունակեիք զբաղվել « կենսաբժշկաբարոյագիտական » գիտություններով և ոչ թե ահաբեկչական և մարդկանց «գյուլլելու» անփառունակ ցնորքներով տարվեիք:

Այս թեմային այլևս միայն դատական գործի շրջանակներում կանդրադառնամ:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

603