
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դոհայում պաղեստինյան «Համաս» շարժման և Իսրայելի միջև Գազայի հատվածում հակամարտության կարգավորման վերաբերյալ մի քանի փուլով խորհրդակցությունները չեն հանգեցրել կողմերի դիրքորոշումների մերձեցման։
Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար, Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման ալ Թանին։
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Դոհայում տեղի ունեցած բանակցությունների փուլերը, ցավոք, դեռևս ոչնչի չեն հանգեցրել, քանի որ երկու կողմերի միջև կա հիմնարար անջրպետ»,- ասել է նա՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։
«Մի կողմը ձգտում է մասնակի համաձայնության, որը հնարավոր է հանգեցնի համապարփակ համաձայնագրի, մինչդեռ մյուս կողմը ձգտում է միանվագ համաձայնության՝ պատերազմը դադարեցնելու և բոլոր պատանդներին ազատ արձակելու համար»,- բացատրել է Կատարի վարչապետը։