Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թրամփը Քըրքին համարում էր «հիանալի մարդ»։ Սկզբում նա կոչ արեց աղոթել քաղաքական գործչի համար, սակայն մի փոքր ուշ հայտարարեց նրա մահվան մասին։

«Չարլի Քըրքը մահացած է։ Ոչ ոք չէր հասկանում և չէր կարեկցում Ամերիկայի Միացյալ Նահանգների երիտասարդությանը այնպես, ինչպես Չարլին։ Նրան սիրում և հիանում էին ԲՈԼՈՐԸ, հատկապես ես, և հիմա նա այլևս մեզ հետ չէ»։

Դոնալդ Թրամփ ԱՄՆ նախագահ Քըրքին աջակցելու հայտարարություններ արեցին նաև վարչակազմի այլ անդամներ՝ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

Իսկ գործարար Էլոն Մասկը ամերիկացի ձախերին, որոնք, նրա կարծիքով, պատասխանատու են ողբերգության համար, անվանեց «մարդասպանների կուսակցություն»։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարեց, որ մեկ րոպե լռություն կլինի Քըրքի հիշատակին։ «Քաղաքական բռնությունը չափազանց տարածված է դարձել ամերիկյան հասարակությունում, և մենք այդպիսին չենք։ Մենք կարող ենք լուծել անհամաձայնություններն ու վեճերը քաղաքակիրթ ձևով», - ընդգծեց նա։ Մահափորձը դատապարտել է նաև ԱՄՆ նախկին փոխնախագահը և Թրամփի մրցակիցը 2024 թվականի ընտրություններում Քամալա Հարիսը. «Ես դատապարտում եմ այս արարքը, և մենք բոլորս պետք է միասին աշխատենք, որպեսզի այն չհանգեցնի բռնության աճի»։ Ավելի ուշ նրան աջակցել է նախկին նախագահ Ջո Բայդենը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կրակել են քաղաքական գործիչ, հայտնի ակտիվիստ և հանրապետական կուսակցության կողմնակից Չարլի Քըրքին, Յուտայի համալսարանում ելույթի ժամանակ։

 
138