Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առավոտյան Գյումրիում ձերբակալվել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունից Araratnews,am-ին հայտնեցին, որ  նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Վերջինս ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

151