Ֆրանսիայում՝ 74 տարեկան հասակում, մահացել է դերասանուհի Ժոզեֆինա Չապլինը՝ լեգենդար դերասան և ռեժիսոր Չարլի Չապլինի դուստրը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով դերասանուհու ընտանիքին։

Ժոզեֆինան մահացել է Փարիզում։ Դերասանուհու մահվան պատճառը չի նշվում։ Հաղորդվում է միայն, որ Ժոզեֆինայի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նեղ ընտանեկան շրջապատում։

Ժոզեֆինա Չապլինը ծնվել է 1949 թվականի մարտի 28-ին՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում։ Նա Չապլինի 11 երեխաներից 6-րդն է։ Նրա մայրը ամերիկացի դերասանուհի Օնա Օ'Նիլն է՝ Չարլի Չապլինի չորրորդ կինը։

Սռաջին անգամ նա 3 տարեկանում է հայտնվել էկրանին իր հոր՝ «Ուշադրության կենտրոնում» ֆիլմում։ 18 տարեկանում նկարահանվել է Չապլինի «Կոմսուհին Հոնկոնգից» ֆիլմում։

Դերասանուհին հանդես է եկել ավելի քան 20 ֆիլմում՝ Պիեր Պաոլո Պազոլինիի «Քենթերբերիի հեքիաթները», «Չորս հրացանակիրները», «Կանաչ լեռան գագաթները», «Ծոցից տղան», «Հեմինգուեյ» և այլն:

Ժոզեֆինան երկու անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին ամուսինը գործարար Նիկի Սիստովարիսն էր, իսկ երկրորդը՝ հնագետ Ժան Կլոդ Ժարդենը։

1355