

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ռազմական էսկալացիայի գնահատական չեմ ուզում տալ, որովհետև այդ էսկալացիայի հավանականության տրամաբանության մեջ մենք մշտապես ենք աշխատում: Իրենց գործելաոճով կարող են հայտարարել, որ մենք ինչ-որ բան ենք անում կամ չենք ուզում: Իրենք միլիարդներով զենք են գնում, բայց մեզ մեղադրում են մի քանի հատ զրահապատ մեքենա գնելու մեջ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ արդյոք Խաղաղության փաստաթղթին չպատասխանելը նշան չէ, որ Ադրբեջանը պատրաստվում է էսկալացիայի, Սիմոնյանն ասաց. «Կարան պատասխանեին և պատրաստվեին: Կարծում եմ մեկը մյուսի հետ կապ չունի: Իմ գնահատմամբ, մեր առաջարկը բավականին լավն է: Ես ասել եմ, որ խաղաղության պայմանագիրը կարելի է կնքել նույնիսկ վաղը»:
Սիմոնյանն ընդգծեց, որ որքան էլ ադրբեջանական կողմը փորձի միջազգային հանրությանը ներկայացնել, որ ՀՀ-ն ագրեսիա է մտադրված իրականացնել, միևնույն է, եվրոպական երկրների ղեկավարների, հանրության ներկայացուցիչների հետ հանդիպմանը նրանք նշում են, որ տեսնում են և գիտեն, որ նման բան չկա:
Անդրադառնալով խաղաղության փաստաթղթի անհրաժեշտությանը՝ ԱԺ նախագահն ասաց. «Բոլորս ենք ուզում խաղաղություն: Այնպես չէ, որ Հայաստանի և Պարսկաստանի կամ Վրաստանի հետ խաղաղության պայմանագիր կա: Մենք ստորագրում ենք արձանագրելու այն բոլոր հարցերը, որոնց հետ կապված հնարավոր է ինչ-որ բաներ լինեն: Վերջիվերջո Ադրբեջանը հնչեցրեց խաղաղության համաձայնագիր ստորագրել»:
Մանրամասն՝ տեսանյութում