Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Համակարգված, այդ բանակցային պրոցեսները, որ հատորներ կան, չկա մեր պետության մեջ: Ցաքուցրիվ ինչ-որ թղթեր, որ կտոր-կտոր պետք է  հավաքես: Նույնիսկ, որ ես վարչապետ եմ ընտրվել, ես ստացել եմ ինչ-որ թղթեր, բայց  վստահ չեմ, որ այդ թղթերը ամբողջն էին, ինձ նույնիսկ եղել է, որ մասնավոր մարդիկ են մասնավոր ձևով փոխանցել ուրիշ թղթեր»,- այս մասին ասաց ՀՀ վարչապետը ասուլիսի ժամանակ: 

Անդրադառնալով մամուլում հրապարակված «Մեղրիի շուրջ. Ով, երբ և ինչ է բանակցել, ըստ Պետդեպի փաստաթղթերի» ռեպորտաժին՝ վարչապետն ասաց. «Մամուլի հրապարակումը կարող է հիմք դառնալ քրեական գործ հարուցելու համար, բայց անձի քրեաիրավական մեղադրանքը ապացուցելու համար չի կարող հիմք դառնալ: Կարծում եմ իրավապահները հարցը լսեցին, երևի իմաստ ունի այդ հարցին դե յուրե պատասխանել»: 
 

645