Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Դեկտեմբերի 31-ին տեղի է ունեցել հեռախոսազանգ իմ և Թուրքիայի ԱԳ նախարարի միջև: Նախ՝ ինչպես ամսաթվից կարող եք ենթադրել, երկուսս շնորհավորել ենք միմյանց Նոր տարվա կապակցությամբ և բարեմաղթանքներ հղել, ապա նաև քննարկել ենք և միջազգային ընդհանուր իրավիճակը, և տարածաշրջանային կոնկրետ հարցեր»,-  այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:


 Նախարարը նշեց, որ և հայկական,  և թուրքական կողմը մշտապես պատրաստակամություն են հայտնում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու. «Ցավոք սրտի և սա ևս փաստ է հրապարակային՝ թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա կարգավորումը շարունակում է կապել Հայաստան-Ադրբեջան կարգավորման հետ: Իմ ընկալմամբ և համոզմամբ, հակառակ կողմից սկսելը, այսինքն՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելը գուցե շատ ավելի հեշտացներ և դրական ազդեցություն թողներ Հայաստան-Ադրբեջան կարգավորման վրա»:
 

402