![](https://araratnews.am/admin/images/1739269407.png)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ-ն, արտահայտելով ՀՀ ժողովրդի կամքը, խնդիր դնելով ՀՀ-ն դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 11-ին ԱԺ նիստի ժամանակ ասաց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան՝ «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթաց մեկնարկելու մասին» օրենքի նախագիծը:
«Այն կկանխորոշի ՀՀ իշխանությունների որոշումների և գործելակերպի ուղղվածությունն ու մասշտաբը: Աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում օրենքը, նրա ընդունման ձևը և միջոցը կմեծացնեն ՀՀ ինքնիշխանության ամրապնդումը, դիմակայությունը»,- ասաց Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ օրենքի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, ՀՀ ազգային անվտանգության ապահովման հնարավորությունների մեծացմանը, ՀՀ ազգային բանակի համապատասխանեցմանը ԵՄ անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին, մարդու իրավունքների շարունակական զարգացմանը և պաշտպանությանը, տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը գործող մենաշնորհների վերացմամբ, տնտեսության բազմազանեցմամբ, որը հնարավոր է միայն Արևմուտքի և ԵՄ-ի հետ համագործակցությամբ»- ասաց Զեյնալյանը: