Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի սպառնալիքները երկրի դեմ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում դատապարտել ԱՄՆ-ի սպառնալիքները Թեհրանի հասցեին։ Այս մասին ասված է միջազգային կազմակերպությանն ուղղված Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի նամակում։
Դիվանագետն ուշադրություն է հրավիրել «խորապես մտահոգիչ և անպատասխանատու» հայտարարություններին, որ արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և, ըստ նրա, բացահայտ սպառնացել Իրանին ուժի կիրառմամբ։
Մշտական ներկայացուցիչը մասնավորապես անդրադարձել է 2025 թվականի փետրվարի 10-ին Թրամփի Fox News-ին տված հարցազրույցից հատվածներին. «Ես կնախընտրեի գործարք կնքել առանց ռմբակոծության» և «Թեհրանին միջուկային զենք ստեղծելուց կասեցնելու երկու ճանապարհ կա՝ ռումբերով կամ գրավոր համաձայնությամբ»։
12 Փետրվար, 2025 12:26
622
ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ «ամենախոշոր ֆինանսական հարձակման» մասին
24 Օգոստոս, 2026 23:24
Իրանի արձագանքը Թրամփի աննախադեպ տնտեսական պատերազմի, մեկուսացման մասին հայտարարությանը, չի ուշացել
20 Օգոստոս, 2026 21:35
ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya
17 Օգոստոս, 2026 15:22