![](https://araratnews.am/admin/images/1739354928.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովի նիստին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր:
Առաջին ընթերցմամբ ընդունվածների թվում է ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում են Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 61 կողմ, 1 դեմ ձայներով։ Նախագծով անցում ենք կատարում էլեկտրոնային ծանուցումների համակարգին:
Ընդունվեց նաև ՀՀ բյուջետային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի նպատակն է ներդաշնակություն ապահովել գործող երկու օրենքներում` նպաստելով հանրային ներդրումների կառավարման համակարգի կատարելագործմանը։ Ընդունվեց նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կբարձրացվի ֆինանսական հաշվետվություններն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չհրապարակելու համար նախատեսված վարչական պատասխանատվության չափը։
61 կողմ, 0 դեմ և 35 ձեռնպահ ձայների քանակով երկրորդ ընթերցմամբ ընդունվեց նաև պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը։