
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Եթե մենք ուշադրություն դարձնեինք միայն մեր կուսակցության վարկանիշի բարձրացմանը, ապա չէինք ձեռնարկի այս բարեփոխումները»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով իշխանության ձեռնարկած բարեփոխումներին և նշելով, որ բարեփոխումները միշտ էլ դժվարություններ առաջացնում են, բայց դրանք երկրի զարգացման համար կարևոր են։
Ղազարյանը հավելեց, որ կուսակցության վարկանիշը երկրորդ պլանում է հայտնվում, եթե անհրաժեշտ է լինում երկրի զարգացման համար իրականացնել բարեփոխումներ. «Ընտրություններին ժողովուրդը իր գնահատականը կտա, ու մենք վստահ ենք, որ դրական արդյունքներ են գրանցվելու»։
Պատգամավորի խոսքով՝ այն ուժերը, որոնք դեմ են բարեփոխումներին, փորձում են կասեցնել պետության զարգացումը. «Այդ պարագայում ինչպես են տեսնում ժողովրդից քվե ստանալը»։
Աղբյուր՝ civic.am
Մանրամասն՝ տեսանյութում