![](https://araratnews.am/admin/images/1739373405.jpg)
![](https://araratnews.am/front/images/advertisement/flyone_1.png)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մեր տիրապետած վիճակագրության համաձայն՝ առքուվաճառքի ոլորտում զբաղված շրջանառության հարկ վճարողների 61.7%-ը տարեկան ցույց է տալիս մինչև 10 մլն դրամի շրջանառություն: 10 մլնի հաշվարկով ստացվում է օրը 27 հազար դրամի առևտուր են անում, բայց տնտեսագիտական հաշվարկով այս բիզնեսները պետք է գոյություն չունենան»,- շրջանառության հարկի մասին հարցին պատասխանեց վարչապետ Փաշինյանը, հավելելով, որ հեղափոխությունը նաև հարկային պարտավորությունները թափանցիկ ձևով իրականացնելու համար է արվել:
«Մեր հաշվարկով, երբ որ քաղաքացին իր ապրանքները օրինական գրանցում է՝ հարկերը նվազում են: Մենք ամեն ինչի պատրաստ ենք: Պատրաստ ենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, որ մարդիկ օրինական դաշտում կարողանան կոմֆորտ աշխատել: Մենք պատրաստ ենք գնալ բոլոր փաստաթուղթ չտվողների հետևից»:
Մանրամասները՝ տեսանյութում