Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համընդհանուր հայտարարագրման շրջանակներում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն  ընդլայնվում է։

«Վերաբերում է 3 ուղղությունների, առաջինը՝ երաժշտական, արվեստի, պարարվեսի, գեղարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ ծրագրերի մասով կատարված ուսման վճարները։ Հաջորդը՝ միջնակարգ ընդհանուր մասնագիտացված հատուկ կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության ծախսեր յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3000 դրամի չափով։ 24-25 թթ. ընթացքում ատամնաբուժական ծառայությունների գծով ծախսեր»,- կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով հայտարարագրման շրջանակների ընդլայնումը նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, հավելելով, որ օրենքն ունի նաև հետադարձ ուժ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձավ թեմային և նշեց «Համընդհանուր հայտարարագրման համակարգի բարեփոխման և բարելավման մասին է խոսքը և գիտեք, որ դե յուրե որոշված էր, որ համընդհանուր հայտարարագրման սոցիալական կրեդիտները քաղաքացիները կարող էին հետ ստանալ մանկապարտեզների, դպրոցների և բուհերի ուսման վարձերի դեպքում ու առողջապահության ապահովագրման դեպքում»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ մարդը աշխատել է, ընթացքում վճարել է հարկերը և զուգահեռ ծախսեր է կատարել  առողջապահական, կրթության ոլորտների ուղղություններով և դա երևում է հայտարարագրման մեջ, ապա մինչև 100 հազար դրամ կառավարությունը վերադարձնում է։

 «Եկեք հիշենք, որ խոսքը միայն և միայն աշխատած և եկամտային հարկ վճարած քաղաքացու մասին է»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում

177