Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է մամուլի որոշ հրապարակումների և գրել.

«Փոքրիկ, յուրատեսակ մամուլի տեսություն անենք.

1) Չնայած երեկ լուրերի և ելույթների պակաս չկար. իմ գրառումը Քոչարյանների մասին 20 ժամվա ընթացքում միայն «Ֆեյսբուք»-ում ունեցել է 3200 լայք, և 450 մարդ կիսվել է դրանով։ Սա նույնիսկ իմ էջի համար բավականին մեծ թիվ է։

2) Թագուհի Թովմասյանը, նեղսրտելով, որ իրան գործուղում չեմ տանում այլևս, «Ժողովուրդ» օրաթերթի իր վիրավորական գործելաոճը տեղափոխել է իմ գործընկերների և ընկերների վրա՝ կարծելով, թե սենց նյութերը իրեն պատիվ են բերում, կամ որևէ մեկի կյանքում դրանով բան կփոխի: Լավ կլիներ՝ իմանար իր գործընկերների վերաբերմունքն իր նկատմամբ: Հետո ի՞նչ, որ դրա մասին դեռ չեն գրել։

3) «Հրապարակ»-ը «բացահայտում է» արել, որ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված 20 րոպեն կարող է և հաճախ օգտագործվում է բոլոր խմբակցությունների կողմից բավարար ձայներ կամ քննարկումներ կազմակերպելու համար: Հիրավի, 4 տարի անց մեծագույն բացահայտում, որը կարող է և մեծ լուր է այս դատարկ մեդիադաշտում:

4) Էդմոն Մարուքյանը, մեծ, կանաչ կոկորդիլոսը դոշին ու լոռվա բարբառը ռուսական ակցենտով փոխարինած, ինչ-որ տեսանյութ է հրապարակել և ինձ ու իշխանությանն է վերագրում բաներ, որը նույնիսկ ինձ այդ մասին հարց տվող ընդդիմադիր լրագրողների մոտ է զարմանք առաջացրել»:

227