![](https://araratnews.am/admin/images/1739434426.webp)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հավանականությունը, որ նոր հայտնաբերված աստերոիդը կհարվածի Երկրին 2032 թվականին, կրկնապատկվել է։ Այս մասին ասում են NASA-ի` հնարավոր վտանգավոր օբյեկտի նոր դիտարկումները, որը ստացել է 2024 YR4 անվանումը․ բախման հավականությունը բարձրացել է մինչև 2,3 տոկոսով: Նախկինում ԱՄՆ տիեզերական գործակալությունը այս ռիսկը գնահատել էր մոտ 1 տոկոս:
Չնայած այն մնում է բավականին ցածր, գիտնականները շարունակում են ուշադիր հետևել աստերոիդի հետագծին:
2024 YR4-ը տեսանելի կլինի մինչև ապրիլ: Այս ընթացքում աստերոիդին կշարունակեն վերահսկել Աստերոիդների նախազգուշացման միջազգային ցանցի ցամաքային աստղադիտակները։
Եթե 2024 YT4-ի մասին գիտնականների հավաքագրած տվյալները ճիշտ են, ապա աստերոիդը կունենա նույն չափը, ինչ Տունգուսյան աստերոիդը, որը 1908 թվականին բախվել է Երկրին: Հետեւաբար, բախման ազդեցությունը կարող է շատ նկատելի լինել տեղական մակարդակում։ Աստերոիդն ունակ է լուրջ վնաս հասցնելու հարվածի վայրին։