Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ փետրվարի 16-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաղաղ Դոնի շենքերից մեկի բնակարանում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա, գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են տղամարդու մարմին, ձեռքի մոտ էլ՝ «Մակարով» տեսակի ատրճանակ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է։ 

278