Կոտայքում «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում․ կան վիրшվnրներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Մուշեղ Ն․-ն իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Ջրառատ թաղամասի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Մարատ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Տարածքը սահմանազատվել է:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
16 Փետրվար, 2025 21:54
874
Վթար Դավիթ Բեկի փողոցում. բախված 3 մեքենաներից 2-ը բախվել են ճակատային․ կան վիրավորներ
21 Օգոստոս, 2026 14:05
Երևանի Մինսկի փողոցում բшխվել է 5 մեքենա. կա վիրшվոր
20 Օգոստոս, 2026 23:38
Սևան-Մարտունի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. «Hyundai Elantra»-ն հայտնվել է ձորակում. կա վիրավոր
20 Օգոստոս, 2026 11:02