Սյունիքի բարձրադիր գոտիներում և Երևան-Սևան ճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
17 Փետրվար, 2025 10:15
187