Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ընդդիմությունը մինչև էսօր չի կողմնորոշվել, թե որ հարցում է վարչապետին մեղադրում:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

«Մեկ ասում են եկել էր հողերը տալու, հիմա ասում են ամենակոշտ բանակցողն է եղել, «ոչ մի թիզական» է եղել: Մի հատ կողմնորոշվեք՝ հիմա գալիս էր հողերը տալո՞ւ, թե «ոչ մի թիզական» էր ու ձեզանից էլ կոշտ բանակցող էր:

Նույնը վերաբերվում է պատերազմին: Ընդդիմության շարքերում դեռ մինչև էսօր չեն կողմնորոշվել, թե որ հարցում են իշխանությանը մեղադրում՝ ճիշտ էր պատերազմե՞լը, թե՞ ճիշտ էր տարածքները հանձնելը: Մեկ մեղադրում են պատերազմելու, մեկ դրան հակառակ պրոցեսի մեջ»,- ասաց Չախոյանը:

423