Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վիեննայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Երկու երկրների պատվիրակների հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում։

Ըստ Խանդանյանի՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:

«Երկկողմ կարևորվել է տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումը և տնտեսական հարաբերությունների զարգացումը»,- գրել է Խանդանյանը:

337