Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական միության խորհրդի կողմից Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը ցույց է տալիս, որ Բրյուսելն առաքելության աշխատանքն օգտակար գործիք է համարում Հարավային Կովկասի կայունությանը նպաստելու գործում։  

«Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ խոսելով առաքելության մանդատի երկարաձգման, առաքելության հետագա անելիքների, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ԵՄ առաքելության հասցեին հնչող մեղադրանքների մասին։

ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը միաժամանակ նաև արձանագրել է, որ սկսած 2023 թվականի փետրվարից՝ հայ-ադրբեջանական սահմանին առաքելության գործունեության առաջին իսկ օրվանից, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերը զգալիորեն նվազել են։ 

-Պարոն Ռիտեր, Եվրոպական միության դիտորդական առաքելությունը Հայաստանում գործում է արդեն ավելի քան երկու տարի՝ մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանին։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք առաքելության գործունեությունը և դրա կարևորությունը Հարավային Կովկասի ու Հայաստանի կայունության համար: 

-Ակնհայտ է, որ մեր (խմբ․ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն)՝ 2023 թվականի փետրվարի 23-ին Հայաստան ժամանելուց հետո, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի և հսկողության գծի երկայնքով միջադեպերի թիվը զգալիորեն նվազել է։ Համոզված եմ, որ դա նույնպես մեր ազդեցությունն է, մեր պարեկությունը սահմանի երկայնքով, և մեր ներկայությունն է, որ օգնում է նվազեցնել միջադեպերը: Ոչ միայն մենք, այլ նաև քաղաքական միջավայրը, Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններն են, որոնք օգնում են միջադեպերի նվազմանը։ Վստահ եմ, որ մեր ներկայությամբ մենք աջակցում ենք այս ընդհանուր գործընթացին: 

- 2025 թվականի հունվարին Եվրոպական միության խորհուրդը Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը ևս երկու տարով՝ մինչև 2027 թվականը երկարաձգելու մասին որոշում կայացրեց։ Պարոն Ռիտեր, ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը և որքանո՞վ եք կարևոր համարում առաքելության մանդատի երկարաձգումը: 

- Որոշումն ինքնին ցույց է տալիս, որ Եվրոպական միությունը դիտարկում է մեզ (խմբ․ նկատի է առնվում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը) որպես օգտակար գործիք՝ Հարավային Կովկասի կայունությանը նպաստելու համար։ Դա նաև պարզ է դարձնում, որ հայկական կողմը ցանկանում է, որ մենք մնանք, քանի որ մենք այստեղ ենք Հայաստանի կառավարության հրավերով, և այս համաձայնագրով կամ Եվրամիության և Հայաստանի կառավարության միջև համաձայնությամբ է, որ մենք պետք է մնանք ևս երկու տարի, ինչը ցույց է տալիս, որ մենք դրական ենք դիտարկվում: 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

224