Սպասվում է առատ ձյուն

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության տարածքում փետրվարի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, փետրվարի 19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 20-21-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։
Երևանում փետրվարի 19-ին կեսօրից հետո, 20-23-ն սպասվում է ձյուն, 20-21-ին՝ շատ ուժեղ:
19 Փետրվար, 2025 11:48
245