Ճաշարանը, որտեղ բռնկվել էր հրդեհը, վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի, տարածվող պնդումն անհիմն է. ՊՆ խոսնակ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լրատվամիջոցում զետեղված պնդումն այն մասին, թե իբր ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը: Այս մասին գրել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
«Տվյալ ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին»,- գրել է նա:
Նշենք, որ մամուլում լուրեր են տարածվել, որ ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր»:
ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է: Տուժածներ չկան:
19 Փետրվար, 2025 12:07
232
ՊՆ զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է. խոսնակ
19 Փետրվար, 2025 11:00
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պատվիրակությունը Աբու Դաբիում մասնակցում է ռազմատեխնիկական ցուցահանդեսին
18 Փետրվար, 2025 16:37
Հոհենֆելսի ԱՄՆ ռազմաբազայում անցկացվել է զորավարժություն. առաջին անգամ մասնակցել է ՊՆ ՌՈ ստորաբաժանումը
12 Փետրվար, 2025 15:25