
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել «Քարե հսկաների լեգենդները» եվրասիական հեքիաթների ժողովածուի շնորհանդեսը։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ գրքում ներկայացված է ԱՊՀ երկրների ժողովուրդների մեկական հեքիաթ` ինչպես ռուսերենով, այնպես էլ տվյալ ժողովրդի մայրենի լեզվով։
Թարգմանությունները կատարվել են լեզվաբանական համալսարանի դասախոսների կողմից, եւ ժողովածուի բոլոր հեքիաթները ունեն թեմատիկ ընդհանրություն` լեռները։ Շնորհանդեսի ժամանակ ունեցած բացման խոսքում համալսարանի միջազգային համագործակցության նախագծային գրասենյակի տնօրեն Օլգա Եգորովան նշեց, որ հենց լեռներն են պահպանում ազգային արժեքները, հենց լեռներում է, որ մարդը գտնում է բոլոր հարցերի պատասխանները, և իզուր չէ, որ ժողովուրդները լեռներին են վերագրել լեգենդները։
«Թարգմանությունն այն տարածությունն է, որ միացնում է ազգերին։ Իսկ բոլոր ազգերի հեքիաթներում էլ բարին հաղթում է չարին։ Ու քանի որ այսօրվա երեխաները վաղվա հասարակությունն են, շատ կարևոր է, թե ինչ է մատուցվում նրանց։ Հույս ունենք, որ ծրագիրը շարունակական բնույթ կկրի»,-նշել է բանախոսը։
Հայկական ժողովրդական հեքիաթներից ժողովածուում ընդգրկվել է «Անահիտ»-ը` Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի հայոց լեզվի ու մշակույթի կենտրոնի թարգմանությամբ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Արմինե Մարտիրոսյանը, բարձր գնահատելով նախաձեռնության արդյունավետությունը, նշեց, որ խնդիր էր դրված ներկայացնելու ԱՊՀ երկրների մշակույթը նոր ժամանակներում։
Մանրամասն սկզբնաղբուր կայքում։