

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վերջին տարիներին կրթական համակարգը աչքի է ընկնում գնահատման նոր՝ երեք չափորոշիչներով՝ հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ, որոնք նպատակ ունեն զարգացնել ոչ միայն աշակերտների գիտելիքները, այլև խթանել նրանց համընդհանուր զարգացումը։
Հայտորոշիչ և ձևավորող գնահատման ժամանակ էլեկտրոնային մատյանում միավոր չի նշանակվում։ Հայտորոշիչ գնահատումը նախատեսված է պարզելու սովորողի նախնական գիտելիքները կիսամյակի կամ տարվա սկզբին։ Ձևավորող գնահատումը կիրառվում է ուսումնական տարվա ընթացքում՝ բացահայտելու աշակերտի ձեռքբերումները, բացթողումները և դժվարությունները։ Ամփոփիչ գնահատումն իրականացվում է միավորային կամ բնութագրող գնահատման միջոցով։ 1-5-րդ դասարանի առաջին կիսամյակի ավարտին գնահատումն իրականացվում է միայն բնութագրող ձևաչափով։
Սակայն գնահատման այս նորամուծությունը դժգոհություն առաջացրեց ծնողների շրջանում, պատճառաբանում էին, որ երեխաների գնահատական չստանալը բարդացնում է նրանց առաջադիմության վերահսկումը։
Մանրամասները՝ տեսանյութում