Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:

Հանդիպման սկզբում նախագահը ողջունել է դեսպանին և շնորհավորել Սերբիայի Հանրապետության Պետականության տոնի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և բարգավաճում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սերբիայի հարաբերությունների զարգացման հեռանկարներին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

Առանձնահատուկ կարևորվել են երկկողմ բարձրաստիճան այցելությունները և լավագույն փորձի փոխանակումը: Քննարկվել են կրթության, մշակույթի, տնտեսության և այլ ոլորտներում փոխգործակցության խթանման ուղիները:

Կողմերը նշել են տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժը և դրա իրականացման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները միակարծիք են եղել, որ տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատումը հրամայական է և այդ ուղղությամբ անհրաժեշտ են համատեղ ջանքեր:

185