Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը փոփոխություններ կատարեց վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, որի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Փոփոխմամբ վերանայվում է գործող բալային համակարգը. «Շատ հաճախ որոշ իրավիճակներ կապված չեն վարորդների կամքի հետ՝ հաճախ անձին սպառում է իրենց հատկացված 9 բալային տուգանային միավորների շեմը»,- ասաց նա։

Նախագծով առաջարկվում է 9 տուգանային բալային համակարգից անցում կատարել 13 տուգանային միավորների համակարգի։

Արփինե Սարգսյանը նշեց, որ 9-ից 13-ի անցման պայմաններում քաղաքացիների հետ ունեցել են կոնսենսուս, որ խստացումներ են իրականացվելու չամրակապված վարելու, հանդիպակաց երթեւեկության գոտի դուր գալու, հեռախոսներից կամ ռադիոկապի այլ միջոցներից օգտվելու համար եւ այլն։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ հեռախոսը մեծ պրոբլեմ է, երբ կարդում են նամակ կամ sms գրում՝ առավել եւս երիտասարդները․ «Վարել-խոսալը մի պրոբլեմ է, բայց վարել եւ զուգահեռ կարդալ ու գրելը դա իհարկե լուրջ պրոբլեմ է»,- հավելեց վարչապետը։

421