Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շվեյցարիայի գվարդիան, որը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի թիկնազորն է, հոսպիտալացված պոնտիֆիկոսի մահանալու դեպքում թաղման արարողության փորձեր է կատարում։ Այս մասին գրում է շվեյցարական Blick թերթը։

«Շվեյցարիայի գվարդիան պատրաստվում է ցանկացած հնարավորության, այդ թվում՝ պոնտիֆիկոսի մահվանը։ Մեր տեղեկություններով՝ պարետային ժամ է մտցվել պահակների նկատմամբ։ Կատարվում է նաեւ հուղարկավորության փորձ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Փետրվարի 14-ին 88-ամյա Պապը տեղափոխվել է հիվանդանոց։ Նրան շնչառական վարակ է ախտորոշվել։ Վերջին տվյալներով, երկկողմանի թոքաբորբով հիվանդանոցում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը բժիշկները գնահատում են կայուն, իսկ արյան անալիզները դրական դինամիկա են ցույց տալիս, հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

598