
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արհեստական բանականության (AI) ոլորտում երկրների միջև անհավասար առաջընթացը աշխարհաքաղաքական հետևանքներ ունի: Այս մասին Յոհանեսբուրգում G20-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։
«Արհեստական ինտելեկտի և էլեկտրական տրանսպորտային միջոցների, տիեզերքի, անօդաչու թռչող սարքերի կամ կանաչ ջրածնի անհավասար առաջընթացն ակնհայտ աշխարհաքաղաքական հետևանքներ ունի»,- ասել է Ջայշանքարը՝ ըստ հարավասիական հանրապետության արտաքին գործերի նախարարության:
Հնդիկ նախարարը նշել է, որ «գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակը շարունակում է բարդ մնալ»։ Կուտակված խնդիրների թվում նա նշել է կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքները, կոնֆլիկտային իրավիճակները, ֆինանսական ճնշումը, սննդի անբավարար անվտանգությունը, կլիմայի փոփոխությունը, «առևտրն ու ֆինանսները զենքի վերածելը»։