Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ-ը դադարեցրել է զենք վաճառել Ուկրաինային, ճիշտ է. այս մասին Telegram-ի իր ալիքում հայտարարել է Ռադայի պատգամավոր Օլեքսի Գոնչարենկոն։

«Ռոման Կոստենկոյի երեկվա հայտարարությունը բացարձակապես ճիշտ է. ամերիկյան ընկերությունները ինձ հաստատեցին այդ մասին»,- ընդգծել է նա

Ավելի վաղ Ռադայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Ռոման Կոստենկոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դադարեցրել է զենքի վաճառքն Ուկրաինային։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Իգոր Ռոմանենկոն ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում ասել է, որ, առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության, Ուկրաինան Ռուսաստանի հետ հակամարտությունում վեց ամսից ավելի չի դիմանա։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ «Եվրոպան չի կարող փոխարինել ամերիկյան օգնությունը»։

407