
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունգարիան մտադիր է արգելափակել Եվրամիության անդամ երկրների նոր որոշումը՝ Ուկրաինային 20 միլիարդ եվրոյի չափով օգնության նոր փաթեթ հատկացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Պատերազմամետ լիբերալ եվրոպական ղեկավարությունը ցանկանում է առաջարկել մի գաղափար, որը գործնականում ուղղված է նրան, որ Եվրոպայի բնակիչները վճարեն պատերազմի շարունակման համար։ Նրանք ցանկանում են մոտ 20 միլիարդ եվրոյի նոր փաթեթ հատկացնել Ուկրաինային, որպեսզի նա կարողանա խուսափել այս դեպքում իր համար ոչ այնքան ձեռնտու համաձայնագրի կնքումից, որը կարող է ձեռք բերվել խաղաղության շուրջ բանակցությունների ընթացքում»,- ընդգծել է դիվանագետը։
Սիյարտոն նշել է, որ Բրյուսելը, ըստ էության, ցանկանում է Կիևին գումար տալ միայն պայքարը շարունակելու և ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը խափանելու համար։ Նրա խոսքով՝ Բուդապեշտը «դա թույլ չի տա»։