«Զվարթնոց» տանող ճանապարհին բախվել է 6 ավտոմեքենա

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 22-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00։50-ի սահմաններում՝ Երևանյան խճուղում, բախվել են 2 «Lada Priora», «BMW», «Mercedes ML», «Mercedes G» և «Audi» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, ավտոմեքեների անվադողերն էլ եղել են ձմեռային։
Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Կայքի փոխանցմամբ՝ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է:
22 Փետրվար, 2025 15:07
393
ՏԿԵ նախարարը «Զվարթնոցում» ծանոթացել է օդանավակայանի անվտանգության համակարգերի աշխատանքին
10 Մարտ, 2025 23:06
Մեքենան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բախվել է պաշտպանիչ բետոնե հատվածին և կողաշրջվել
26 Փետրվար, 2025 18:08
Երևանում մառախուղի պատճառով որոշ ինքնաթիռներ «Զվարթնոց»-ի փոխարեն վայրէջք են կատարել Թբիլիսիում
29 Դեկտեմբեր, 2024 13:06
Հրդեհ՝ Երևանի Մարգարյան փողոցում կայանած ավտոմեքենայում
29 Մայիս, 2025 10:46
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
25 Մայիս, 2025 21:20
Առինջ գյուղում այրվել է ավտոմեքենա
16 Մայիս, 2025 10:13