Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 22-23-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Արարատի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Մասնավորապես՝ Երևան, Աբովյան, Հրազդան, Ապարան, Թալին, Վանաձոր, Գավառ, Մարտունի, Կապան, Սիսիան քաղաքներում, Ախուրյան, Հացավան, Արևաբույր, Ջրվեժ, Գառնի, Արտաշավան գյուղերում, Դիլիջանի ոլորաններում, Երևան-Սևան, Ճամբարակ-Երևան, Հրազդան-Քաղսի, Գավառ-Մարտունի, Ֆանտան-Ջրաբեր, Հարթավան-Բուժական, Ապարան-Հարթավան, Քուչակ-Եղիպատրուշ, Լծեն-Տաթև ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 38 ավտոմեքենա և 59 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն․

Տեսանյութը՝ այստեղ

122