
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եկատերինբուրգում 26-ամյա մայրը դաժանաբար ծեծել և կիսամեռ վիճակի է հասցրել իր ծծկեր երեխային՝ մեկամյա որուն,- գրում է hraparak.am-ը:
Փոքրիկը հիվանդանոց է ընդունվել գանգի կոտրվածքով։ Այս մասին URA.RU-ին հայտնել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 14-ի երեկոյան Էլմաշում։
«Մայրը լոգարանում ափով հարվածել է երեխայի գլխին. Նա ընկել և գլուխը հարվածել է աթոռակին»,- հայտնել է գործակալության ինսայդերը:
Կինը շտապօգնություն է կանչել միայն հինգ օր անց, երբ երեխան վատացել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մայրը ծեծի է ենթարկել որդուն մշտական քմահաճույքների և ամուսնու հետ կոնֆլիկտների պատճառով։
Զույգն ընդհանուր առմամբ երեք երեխա ունի։ Կինն այժմ վեց ամսական հղի է։
Նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Նրան չեն ձերբակալել։
Հայտնի է, որ մայրը նախկինում պատիժ էր կրել թմրանյութերի համար։