
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եկատերինբուրգի դատարանը կալանավորել է ադրբեջանական հանցավոր խմբավորման մի քանի անդամների, որոնք մեղադրվում են մի քանի սպանությունների և մահափորձերի մեջ։
Նրանց սպառնում է ընդհուպ ցմահ ազատազրկում, հայտնում է Е1.ru-ն։
Ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ի, որպես խափանման միջոց կալանավորում է ընտրվել սկանդալային հայտնի «Կասպի» սրճարանի տնօրեն Մազահիր Սաֆարովի նկատմամբ, որի հարևանությամբ ավազակային հանդիպում էին կազմակերպել, որն ավարտվել էր հետապնդմամբ և հրաձգությամբ։
Իր հերթին ադրբեջանական АПА լրատվականը հաղորդում է, որ կալանավորելու որոշում է կայացվել նաև Այազ Սաֆարովի և Շահիդ Լալաևի նկատմամբ։
Մինչև օրվա վերջ դատարանը որոշում կկայացնի նաև Բաքիր Սաֆարովին և Ահլիման Գյանջիևին կալանավորելու վերաբերյալ։
Ըստ քննության վարկածի, դրվագները, որոնցով մեղադրանք է առաջադրվել, տեղի են ունեցել Եկատերինբուրգի տարածքում 2001, 2010 և 2011 թվականներին, հայտնում է Е1.ru-ն։
Դատարանում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել։
Ինչպես նշում է ռուսաստանյան ԶԼՄ-ն, դատարան են ժամանել Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շիխլինսկին և Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը։
Հունիսի 27-ին Եկատերինբուրգում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել։ Ընդհանուր առմամբ, բաժին է տեղափոխվել ավելի քան 50 մարդ։
Գլխավոր կասկածյալներից մեկը մահացել է, երբ նրա մոտ են ներխուժել ոստիկանությունն ու հատուկջոկատայինները։
Հայտնի է, որ մահացածը եղբայրներից մեկն է, որոնց կասկածում են 2001 թվականին Եկատերինբուրգում առևտրականի սպանության մեջ։
Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 10 ադրբեջանցի։