Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եկատերինբուրգի մերձակայքում՝ Ռեշետի–Սեդելնիկովո երկաթուղային հատվածում, հրշեջները մեկուսացրել են հրդեհը, որի հետևանքով գիշերվա ընթացքում այրվել է յոթ վագոն, իսկ 20-ը՝ դուրս եկել ռելսերից։

Այս մասին հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Սվերդլովսկի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

«Ժամը 09:02-ին հրդեհը մեկուսացվել է 1500 քառակուսի մետր տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այրվող վագոններն առանձնացվել են, իսկ վերականգնողական գնացքը 54 չվնասված վագոն տեղափոխել է անվտանգ հեռավորության վրա։ Բացի այդ, հայտարարվել է, որ մասնագետները օդի որակի ստուգումներ կիրականացնեն հրդեհի վայրի մերձակայքում։

77