Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացման աշխատանքների շրջանակում շահագործման է հանձնվել հերթական վերանորոգված շարժակազմը։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնել է մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը։
Նրա խոսքով՝ գործող պարկից մեկ շարժակազմ՝ երեք վագոնով, ամբողջությամբ անցել է ընթացիկ վերանորոգում և արդեն դուրս է եկել գիծ։
«Վերանորոգման արդյունքում շարժակազմը 350 հազար կիլոմետր վազք է ունենալու»,- ասել է նա:
Սեդրակյանը նաև տեղեկացրել է, որ երեք միջանկյալ վագոնների ձեռքբերման մրցույթն ավարտվել է, մնում է Կառավարության անհրաժեշտ ֆինանսավորումը:
20 Հուլիս, 2026 11:29
167
Ռինդի վերակառուցված, կահավորված մանկապարտեզը պատրաստ է շահագործման ՀՏԶՀ
18 Սեպտեմբեր, 2020 19:02
Վահե Հակոբյանը ներկայացրել է տրոլեյբուսների նոր շարժակազմը
02 Հունիս, 2026 19:39
Երևանի մետրոպոլիտենում շարունակվում են շարժակազմերի վերանորոգման աշխատանքները
19 Հունիս, 2025 13:52
Մենք չենք ուզում վերադարձ նախկին վատ շարժակազմին. Ավինյան
04 Նոյեմբեր, 2024 16:59