Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանն այժմ աշխատում է Սահմանադրության նոր տեքստի վրա, նախատեսվում է, որ այն պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականին երկրում նախատեսված խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում:  

Գալյանը խոսեց ժողովրդավարության ամրապնդման և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված քայլերի մասին, որոնցից առաջինը սահմանադրական բարեփոխումներն են:  

«Դրանք, կարելի է ասել, ընթացիկ փուլում են գտնվում: Գործում է համապատասխան խորհուրդը, կազմված է Սահմանադրության հայեցակարգը: Այժմ մենք աշխատում ենք Սահմանադրության նոր տեքստի վրա, որը, ըստ ստանձնած հանձնառության, պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները»,–ասաց նախարարը: 

Նրա խոսքով՝ Սահմանադրությունը շեշտադրելու է մարդու իրավունքները, այդ թվում՝ սոցիալ–տնտեսական իրավունքները, ինչպես նաև պարունակելու է մի շարք դրույթներ՝ կապված կառավարման կարգի, տարբեր պետական մարմինների տեղի և դերի մասին: 

 

167