
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լեո Մեսսին ամռանը կարող է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է լրագրող Ալեքս Կանդալը:
Արգենտինացի ֆուտբոլիստը չի ցանկանում ավարտել կարիերան առանց նոր «Նոու Կամպում» խաղալու և ցանկանում է վերադառնալ հարազատ ակումբ, բայց կան խանգարող հանգամանքներ: Վերջին շրջանում բավականին վատ են Մեսսիի ու ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հարաբերությունները, բացի դրանից՝ «Բարսելոնան» միգուցե չկարողանա բավարարել Մեսսիի ֆինանսական պահանջները:
Հնարավոր է՝ «Բարսելոնան» Մեսսիին թիմ չհրավիրի՝ մտածելով, որ արգենտինացին կարող է փոխել ակումբի զարգացման ճանապարհը:
Մեսսիի ու «Ինտեր Մայամիի» պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 672 գոլով «Բարսելոնայի» բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկուն է: