Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա ուրբաթ օրը՝ փետրվարի 28-ին, Զելենսկու Վաշինգտոն այցի ժամանակ։ Հանդիպման ընթացքում կարող է ստորագրվել հանքարդյունաբերության մասին համաձայնագիր, ասել է Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Լսել եմ, որ նա (Զելենսկին) ժամանում է ուրբաթ օրը (փետրվարի 28-ին): Իհարկե, ես դեմ չեմ, եթե նա ցանկանա։ Եվ եթե նա ուզում է ստորագրել ինձ հետ, խնդրեմ։ Ես հասկանում եմ, որ սա մեծ գործարք է, շատ մեծ՝ գուցե տրիլիոն դոլարի գործարք: Դա կարող է լինել ամեն ինչ, քանի որ խոսքը հազվագյուտ հողային մետաղների և այլ ռեսուրսների մասին է»,- նշել է Թրամփը։

Նա հերթական անգամ խոսել է «ծախսած գումարները վերադարձնելու» իր ցանկության մասին և հայտարարել, որ «պատերազմը չպետք է լիներ, բայց այն եղավ, և հիմա մենք պետք է լուծենք այն»։ 

243