Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երկրորդ ընթերցման ժամանակ եղել են մի քանի առաջարկներ, որոնք բովանդակային չեն, տեխնիկական որոշակի փոփոխություններ են: Այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Մենք էլ ավելի ենք հստակեցրել օրհներգի կատարման կարգը և ձևը: Շատ ավելի պարզ ասեմ, մենք ունենք մեկ հավելված օրենքում և ասում ենք, որ հենց էս հավելվածին համապատասխան պետք է լինի, բայց նույն օրենքը սահմանում էր, որ օրհներգը կարող է կամ երաժշտական կատարմամբ հնչել, կամ ակապելլա, կամ երկուսը միասին, և մենք այս բոլոր երեք դեպքերի համար առանձին հավելվածներ ենք նախատեսել: Միայն երաժշտության համար  տվել ենք երկար տարբերակի  նոտաները, երգչախմբի դեպքում տվել ենք տեքստը և նաև այս նույն երեք տարբերակները կարճ տարբերակով ենք սահմանել: Առաջին ընթերցման ժամանակ էլ ես ասեցի, որ աշխարհի բոլոր օրհներգերը տարբեր միջոցառումների ժամանակ, կախված միջոցառման տևողությունից, բնույթից, կատարվում են կարճ տարբերակով և այստեղ էլ, իմ կարծիքով, անհրաժեշտություն կա միասնական ստանդարտ ունենալու»,- նշեց նա: 

«Այսինքն՝ լինելու է օրհներգի 6 տարբերակ, եթե դրանից շեղվեն, միգուցե սանկցիա կիրառվի»,- նշեց Գաբրիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում 

 

264