Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է:

Փաստաբանի խոսքերով՝ Վարդանյանի զարկերակային ճնշումը եղել է վտանգավոր բարձր, ինչը պահանջել է բժշկական օգնություն։ Նրա զարկերակը նորմայից զգալիորեն բարձր է եղել: Նա հյուծված տեսք է ունեցել ու մի քանի անգամ ուշագնացության եզրին է եղել։

Ըստ Գենսերի՝ չնայած առողջական լուրջ խնդիրներին, Վարդանյանին, այնուամենայնիվ, ստիպել են կանգնել Բաքվի ռազմական դատարանի դատական կոլեգիայի առջև և մասնակցել նիստին, որը գաղտնի և դռնփակ է եղել:

Փաստաբանը նշել է, որ հաշվի առնելով Վարդանյանի առողջական վիճակը՝ պաշտպանական կողմը նախնական միջնորդություն է ներկայացրել՝ նիստը հետաձգելու մասին, իսկ դատական կոլեգիան ընդմիջում է հայտարարել՝ պետության նշանակած բժշկի կողմից բուժզննում անցնելու համար։ Դատական կազմը մերժել է դատավարությունը հետաձգելու առաջին միջնորդությունը, ինչպես նաև ևս չորսը՝ տարբեր պարբերականությամբ՝ պնդելով, թե Վարդանյանի համար անվտանգ է մասնակցությունը նիստին, քանի որ նա նստած է։

 

216