Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Կրիպտոակտիվների մասին օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթները Կառավարության նիստում ստացան հավանություն: 

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացնելիս ասաց, որ Հայաստանում զգալի չափով մեծացել է հասարակության ներգրավվածությունը այս ոլորտում, սակայն կարգավորման դաշտի բացակայության արդյուքնում առաջանում են իրավական խնդիրներ. «Նախագծերի փաթեթի ընդունման արդյուքնում կրիպտոակտիվների ոլորտում կձևավորվի կանխատեսելի միջավայր գործունեություն ծավալող անձանց հստակ սահմանված իրավունքներով և պարտականություններով, հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանզիմներով և շուկայի թափանցիկ գործունեությամբ»:

Վարչապետ Փաշինյանը արձագանքելով նշեց, որ կարգավորումը չի լինելու կատարյալ. «Բայց մենք պետք է մտնենք ոլորտը կարգավորելու: Խնդիրը նաև այն է, որ պետական կառավարման համակարգը հընթացս պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին: Գիտելիք չունի, որովհետև չենք առնչվում այդ թեմային: Առնչվում ենք պատահաբար տարբեր իրադրություններով  և պետք է հնարավորինս գիտելիք ձեռք բերենք, որովհետև ինչքան էլ չնկատելու տանք, իրենք գոյություն ունեն և իրենց գոյությունը գնալով ավելի ու ավելի նկատելի է դառնում: Կարգավորման բացակայությունը ամենամեծ խոչընդոտն է ցանկացած տեխնոլոգիայի զարգացման»: 

Մանրամասները՝ տեսանյութում

193