Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթություն և համերաշխություն արհեստակցական կազմակերպության» հետ համագործակցությամբ հայտարարում է հայտերի ընդունում՝ մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնների բազմամասնագիտական հանձնաժողովի ձևավորման համար:

Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները սահմանվել են ԿԳՄՍ նախարարի 2023 թ․ N 10-Ն հրամանով: Բազմամասնագիտական հանձնաժողովը կձևավորվի վերջինիս վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, առաջացած վեճերի կարգավորմանն աջակցելու նպատակով: Հանձնաժողովի կազմում կարող են ներառվել կրթության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հայտագրումն իրականացվում է առցանց՝ հետևյալ հղումով:

«Հանձնաժողովը հանձնառու է մասնակցելու վեճերի կարգավորման անաչառ իրագործմանը, ներկայացնելու առաջարկություններ՝ քննելով տարբեր դեպքեր։

Միաժամանակ հայտնում ենք, որ հաստատվել է նաև հանձնաժողովի աշխատակարգը»,- ասված է հաղորդագրության մեջ։

218