Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում է՝ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրոս Խուպիսի հրավերով:

480982289_615054757971944_2897030733956277230_n.jpg (125 KB)481233354_615054671305286_4539484303189417113_n.jpg (158 KB)

Ինչպես հայտնում են ՊՆ-ից, փետրվարի 27-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվոպահակայինների և նվագախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:

480994233_615054927971927_564343569832625615_n.jpg (146 KB)

Գլխավոր շտաբների պետերի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Բարձր գնահատելով համագործակցության ընթացքը՝ անդրադարձ է կատարվել նախորդիվ իրականացված աշխատանքներին, նախանշվել են առաջիկա անելիքները:

481476719_615055321305221_928090563861429628_n.jpg (122 KB)482125570_615055224638564_4915860968634831207_n.jpg (131 KB)

Կողմերը քննարկել են նաև պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցեր:

481299825_615055377971882_3467494067112678212_n.jpg (153 KB)

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

481468345_615055117971908_1376521971624484037_n.jpg (147 KB)

188