
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 28-ին՝ ժամը 16։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում Mitsubishi մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի կուտակում՝ պայթյունով: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Վնասվել են կայանած երկու BMW մակնիշի ավտոմեքենաների դիմային, կողային ապակիները և ավտոտեխսպասարկման կետի ապակիները: Փրկարարները հոսանքազրկել են Mitsubishi մակնիշի ավտոմեքենան: